կարևոր
964 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-15 15:42
Հասարակություն

Ագրարային համալսարանից դասախոսները հեռանում են

Ագրարային համալսարանից դասախոսները հեռանում են

Yerkir.am-ը վերջերս բազմաթիվ ահազանգեր է ստանում ագրարային համալսարանից, որոնց համաձայն բազմաթիվ դասախոսներ աշխատանքից ազատվում են: Մեծ թիվ են կազմում հատկապես արտաքին համատեղությամբ աշխատող դասախոսները:

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչա Զաքոյանի հանձնարարությամբ նրանց ժամեր չեն տրամադրվում կամ լավագույն դեպքում առաջարկվում է դասախոսել շատ չնչին ժամավճարով: Պատճառն ուսանողների անընդհատ կրճատվող թվաքանակն է:

Այս առիթով ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Սարգիս Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներ, շրջանառվող, սակայն իրականությանը չհամապատասխանող լուրերին վերջ դնելու համար իրազեկում եմ, որ

Համալսարանից աշխատանքից ազատվել եմ բացառապես միայն իմ որոշմամբ և իմ դիմումի համաձայն հետևյալ 2 պատճառներով. 

1) Ինձ հայտնել էին, որ ռեկտորի պաշտոնակատարը թույլ չի տալիս (կամ չի ցանկանում), որպեսզի Համալսարանում աշխատակիցը (այս դեպքում ես) մնա և շարունակի աշխատել 0,25 դրույքով, և առաջարկել էին, որ ցանկության դեպքում մնամ աշխատելու ժամավճարով:

2) Ժամավճարով մնալու առաջարկը մերժել եմ, քանի որ նախ գումարն էր չնչին, բացի այդ էլ, այն զգալիորեն խանգարելու էր իմ հիմնական փորձագիտական գործունեությանը:

Կայացրածս որոշման համար չեմ փոշմանել, Ձեզ էլ մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»: