|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, այնպես էլ այս պահին հաստատված հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել՝ չնայած առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է հրաձգային զինատեսակներից խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր: