Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է․ քաաղքացիները Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում են ուշադրություն սևեռել իրավապահների կողմից՝ քաղաքացիների, և հատկապես՝ Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ իրականացվող ապօրինությունների վրա։
«Ամիսներ շարունակ Սրբազան պայքարի մասնակիցների մեքենաներն ապօրինի պահում են հատուկ պահպանվող տարածքում, և այս ամենի հետ ՄԻՊ-ը հաշտ է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հանրահավաքներից առաջ այն մարդկանց, որոնք զբաղված են կազմակերպչական աշխատանքներով, տանում են ոստիկանական բաժանմունքներ ու օրերով բաց չեն թողնում։ Բացի այդ, նաև նրանց մեքենաներն են տանում հատոիկ պահպանվող տարածք ու ամիսներով պահում։ Այս բռնաճնշումները նոր չեն, ամիսներ շարունակ մարդկանց, բառի բուն իմաստով, հետապնդում են ու ապօինի ձերբակալում։ Ու այս ամենի հետ հաշտ Մարդու իրավունքների պաշտպանը»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։