Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվին է վերագրել Երևանի հետ «զինված հակամարտությունը դադարեցնելու» արժանիքը։ Բայրամովի հայտարարությունները ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Բայրամովի, «Հայաստանի հետ զինված հակամարտության դադարեցումը և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումը բոլորովին նոր պայմաններ են ստեղծել Հարավային Կովկասում։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանում կայունություն է ձեռքբերվել և դե ֆակտո խաղաղություն հաստատվել»։
«Ադրբեջանը քաղաքական իմաստություն և կամք դրսևորեց՝ խաղաղություն առաջարկելով Հայաստանին հավասար պայմաններով, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում, մասնավորապես երկկողմ համաձայնագրի նախապատրաստման, պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև վստահություն ստեղծելու միջոցառումների մշակման գործում»,- ասել է նա։
Ցավոք, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ոչ մի խոսք չի ասել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իր երկրի դաժան ռազմական ագրեսիայի, ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանման, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ դրանց ծագման պատմության ամբողջական կեղծման, ինչպես 2020 թվականի ագրեսիայից հետո, այնպես էլ դրանից հետո հայ խաղաղ բնակիչների և զինվորների դաժան սպանությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման, Հայաստանի միակողմանի զիջումների և շատ այլ բաների մասին։