Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է հանրաքվե, որի ժամանակ հայերը ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն Հայաստանի Սահմանադրությունը, որը կասկածի տակ է դնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», խոչընդոտ է համարում Երևանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար։
«Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղությանը, բայց մնում են խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս առաջ գնալ, և առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը անկախության հաստատման մասում նշում է Հայաստանի վերամիավորումը Ղարաբաղում «ադրբեջանական տարածքների»հետ։ Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև երկրի ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով «ադրբեջանական տարածքների» նկատմամբ հավակնություններից: Պետք է հանրաքվե, որի ժամանակ հայերը ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է նա։