Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք այստեղ կանգնած ենք, եթե կարող եք ջարդել մեզ, ջարդեք, կարող եք թև ու ոտ ջարդել, բայց մեր կամքը չեք կարող կոտրել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո դիմելով ոստիկաններին։
«Սիրելի՛ ոստիկաններ, ընդամենը ամիսներ առաջ մենք միասին թուրքի դեմ կանգնած պոստերում հայրենիք էինք պահում, ընդամենը ամիսներ առաջ ես ձեզ և ձեր ընկերներին էի վիրահատում Հադրութում, Շուշիում, Ստեփանակերտում։ Մի՛ տրվեք սադրանքների, սիրելի՛ ոստիկաններ, մեր ընկերները հայտարարեցին, որ ձեզ հետ հարց չունենք մենք, բայց ձեզ հետ հարց կունենանք այն ժամանակ, երբ շարունակեք այսպես մոլորյալ մնալ»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Դիմելով ոստիկաններին՝ նա ընդգծեց, որ հայրենիքը վտանգի տակ է, կտոր-կտոր տրվում է թուրքերին։
«Ո՞նց եք պաշտպանելու մեր հայրենիքը, թուրքը մեր մեջ է արդեն, դուք անելիք չունեք այս իշխանությունների հետ։ Խնդրում եմ ձեզ որպես հայր, եղբայր, ընկեր, ուժ չկիրառել, մենք կանգնելու ենք մինչև վերջ, որովհետև մենք այլևս կորցնելու բան չունենք, ինչ կորցրել ենք՝ կորցրել ենք, այլևս ո՛չ տուն ու տեղն է մեզ հետաքրքրում, ո՛չ աշխատանքը, որովհետև մենք այլևս նահանջելու տեղ չունենք»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․