կարևոր
4834 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-31 16:30
Հասարակություն

Ադրբեջանի հետ պարտք-պահանջ չունի․ Փաշինյանի ամենակարճ ասուլիսի ասելիքը

Ադրբեջանի հետ պարտք-պահանջ չունի․ Փաշինյանի ամենակարճ ասուլիսի ասելիքը

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը ոչ միայն սկսվեց ուշացումով (գրեթե 30 րոպե), այլև աչքի ընկավ կարճ տևողությամբ։ Փաստենք, որ այս 6 տարիների ընթացքում միակ դեպքն է, որ Փաշինյանի ասուլիսը տևեց ոչ թե  5-6 ժամ, այլ, ընդամենը, 2 ժամ․ սա ինքնին վկայում է այն մասին, որ, միգուցե, հանրային հետաքրքրությունն է նվազել Փաշինյանի նկատմամբ, նրա խոսքն այլևս ակտուալ և կարևոր չէ, կարծիքը թելադրող չէ։

Ի վերջո, լրագրողներն իրենց հարցերով բարձրաձայնում են հանրությանը հուզող խնդիրերը, ժողովրդին հետաքրքիր թեմաները, մտահոգությունները․․․ Եվ եթե չկան շատ հարցեր, կնշանակի՝ նվազել է հանրային հետաքրքրությունը և ժողովուրդն այլևս սպասելիքներ չունի վարչապետի աթոռը զբաղեցրած անձից։ Սա՝ լրագրողական դիտանկյունից։
 

Մինչդեռ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների գնահատմամբ՝ Փաշինյանի ասելիքը ոչնչի մասին էր, կամ, ավելի ստույգ, եկել էր ասելու՝ «Զանգեզուրի միջանցքը» լինելու է, պատրաստ է հանդիպելու Ալիևի հետ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին, COP-29-ի շրջանակում Բաքու մեկնելը չի բացառվում, Ադրբեջանի հետ էլ պարտք ու պահանջ չունի, շատ էլ թե՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։

«Ի տարբերություն ՀՀ Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ․․․ Բայց մենք չենք ասում՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի: Մենք ասում ենք՝ կա խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդված, որն այդ հարցը կարգավորում է»,- ասուլիսին ահա նման հայտարարություն արեց Փաշինյանը։ 

Հերմինե Զեյնալյան