Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. «Կառավարությունում խառն են մի ուրիշ ձև. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին՝ Կանանց և մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում։ Մեդվեդևը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների համաժողովին, այլև աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս։ Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ՝ Սերժ Սարգսյանի։ «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին։ Ուրիշ ոչ մեկին։ ԵԱՏՄ երկրների մնացյալ վարչապետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը։ Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգպանը Հայաստան է վերադառնում որպես ԵԱՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը՝ ԵԱՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
անրամասները՝ թերթի այսօրվա համարում։