|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր կքննարկվի Վրաստանի հարցը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Հայտնի է, որ քննարկումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:30-ին։ Քննարկումը նախաձեռնել է Վրաստանի բարեկամ սենատոր Ջին Շահինը. նա քաջատեղյակ է Վրաստանի ներքին գործընթացներին։
Սենատորի գրասենյակը հայտարարել է, որ Վրաստանի դեպքում ուշադրության կենտրոնում կլինեն ժողովրդավարության անկումը և վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Ակնկալվում է նաև, որ հանրությունը լրացուցիչ տեղեկություն կստանա «Վրաց ժողովրդի ակտի» (MEGOBARI Act -հեղ.) մասին:
«Վրաց ժողովրդի ակտը» ներառում է երկու հիմնական խնդիր.
Պատժամիջոցները պետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանի կայունության, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության խաթարման համար։ Նաև՝ այն վրացի անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար:
Ընդգծված է ԱՄՆ Սենատի հանձնառությունը՝ աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը վերջին զարգացումների լույսի ներքո։