|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Այս մասին Կոլորադոյում Aspen Security Forum-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջընթաց է գրանցել տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար», - ասել է Բլինկենը:
Միևնույն ժամանակ Բլինկենը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:
Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել անհրաժեշտ տարրերը՝ տրոհվող նյութն ու պայթուցիկ սարքը, և ունենալ միջուկային զենք։