|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վաշինգտոնը Կիևի հայեցողությանն է թողնում պաշտպանել իր տարածքը հակամարտությունում: Այս մասին չորեքշաբթի օրը The Washington Post-ին տված բաց առցանց հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք Ուկրաինայի հայեցողությանն ենք թողնում որոշելու, թե ինչպես է պատրաստվում պաշտպանել իրեն և ինչպես է փորձելու հետ վերցնել տարածքը», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում է զբաղեցնում Վաշինգտոնն Ռուսաստանի՝ Ուկրաինային ուղղված՝ անօդաչու թռչող սարքերով Կրեմլի վրա հարձակումը կազմակերպելու մեղադրանքների վերաբերյալ։
Բլինկենը հավելել է, որ պետդեպարտամենտը դեռ բավարար տեղեկատվություն չունի այս միջադեպի մասին։ «Դժվար է մեկնաբանել կամ ենթադրություններ անել այս մասին՝ չիմանալով իրական փաստերը», - բացատրել է նա: «Ես տեսել եմ այդ մասին հաղորդումներ, բայց ոչ մի կերպ չեմ կարող հաստատել դրանք: Մենք ուղղակի չգիտենք»,- հավելել է պաշտոնյան։