կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 11:01
Սպորտ

Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ

Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ

Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տոկիոյում Օլիմպիադան պետք է անցկացվերր 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ տեղի կունենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Քոութսը, որը նաեւ գլխավորում է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման՝ ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:

«Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը: Լույս՝ թունելի վերջում»,- ասել է Քոութսը:

Հունիսին Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին: Ծրագրվում է, որ դրանք կկազմակերպվեն երեք բազային սկզբունքների վրա՝ իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազեցում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաեւ Խաղերի անցկացման ձեւաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով։