կարևոր
3457 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 17:39
Քաղաքական

Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է․ իմ կարծիքով, երկու կողմ էլ ճիշտ են ասում․ քաղաքագետ

Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է․ իմ կարծիքով, երկու կողմ էլ ճիշտ են ասում․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, Հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:

Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է: Իմ կարծիքով երկու կողմ էլ ճիշտ են ասում: Մենք, բնականաբար, չենք տիրապետում մանրամասներին, սակայն փորձենք հասկանալ տրամաբանությունը:

Հանդիպման նախաձեռնությունը Բրիտանական կողմինն է եղել և, բնականաբար, պետք է բրիտանական օրակարգով այն կայանար:

Բրիտանիան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների ներդրումներ ունի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում, և պետք է շահագրգռված լինի Միջին Միջանցքի հարցով, այսինքն Հայաստանը հրաժարվի սուվերեն վերահսկողությունից Սյունիքի ռեգիոնում, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով: Արդյունքում միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ: Ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել»: