կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 17:18
Մշակույթ

«Մենք ենք մեր սարերը». «Genealogy» խմբի նվերը` իրենց բոլոր երկրպագուներին

«Մենք ենք մեր սարերը». «Genealogy» խմբի նվերը` իրենց բոլոր երկրպագուներին

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ` «Genealogy» խմբի անդամները ձայնագրել եւ նորովի ներկայացնում են երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք մեր սարերը» երգը:

 

«Genealogy»-ն երգում է բոլոր հայերի կողմից սիրված երգը` մեր ժողովրդի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին: Երգը հանդիսատեսին ուրախ եւ հաղթական զգացողություններ է փոխանցում, «Եվրատեսիլ»-ից առաջ շեշտում հայի միասնական ոգու առանձնահատկության մասին: Կատարմանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=CkwBgsVm3kU&feature=youtu.be Խմբի անդամներ Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն եւ խորհուրդ ունի. ինչպես «Genealogy» խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում:

 

«Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:

 

«Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժին