|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար, ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա հունվար - ապրիլին այն կրկնակի աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է նա՝ հիշելով նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։