168.am-ը գրում է.
«Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանը իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Ըստ էության սա ևս մեկ փակուղի է, քանի որ օրեր առաջ Վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նախ վարույթ էր ընդունել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը իրավահարաբերությունների բացակայության վերաբերյալ, ապա բավարարել պաշտպանական կողմի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերադառնում էր իր պարտականությունների կատարմանը, մինչև վերջնական վճռի հրապարակումը։
Դատարանը բավարարեց հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, և Օնիկ Գասպարյանը հաջորդ օրն իսկ առավոտյան վերադարձավ աշխատանքի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։