|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:
Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:
Լավագույն պատասխանն այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»։