Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս կառավարության ծրագրում կա հետևյալ նպատակի արձանագրում․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»։ Դուք պատրաստվում եք մի ամսից խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ այս նպատակադրմանը Ադրբեջանը կտրուկ դեմ է։ Ակնհայտ է՝ Ադրբեջանը չի ստորագրի որևէ փաստաթղթի տակ, եթե կառավարությունը փորձի տեր կանգնել իր այս ծրագրային հանձնառությանը։ Հետևաբար կառավարությունը կամ պետք է հրաժարվի այս ծրագրից, կամ այնպիսի պայմանագրի ստորագրումից, որը կհակասի այս հանձնառությանը։ Ո՞ր տարբերակով եք շարժվում, որ պատրաստակամություն եք հայտնել 1 ամսից փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին Փաշինյանին հարց ուղղեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Արձագանքելով Փաշինյանին՝ Ռուստամյանը նրան կոչ արեց վերհիշել ՄԱԿ-ին ուղղված իր տեսաուղերձը պատերազմից 2 օր առաջ։ «Է՞ն ժամանակ եք ճիշտ ասել, թե՞ հիմա»
Մանրամասն՝ տեսանյութում