կարևոր
2965 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-03 16:00
Քաղաքական

Պրն․ Հարությունյանը մեղադրում է եկեղեցուն ու անհարգալից արտահայտվում Դաշնակցության նկատմամբ, պարտավոր եմ պաշտպանել, Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիտողություն արեց այն մասին, որ հաճախ ԱԺ են բերվում օրենսդրական նախաձեռնություններ են, որոնք խակ են ու իր ձևակերպմամաբ՝ միայն ափալ-թափալ սղղացնում են դրանք և ուրեմն դրանց որակի մասին խոսելը հեռու է իրականությունից։ 

Գալստյանն անդրադարձավ նաև միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերը հետ քաշելուն, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից պատասխան չեղավ։

Նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընդհատեց ընդդիմադիր պատգամավորին՝ պնդելով, որ իր ձևակերպումները վիրավորական են։ Գալստյանն էլ նշեց, որ զրպարտող ու վիրավորական հայտարարաություններ չէին հնչել, մինչև այն պահը, երբ պարոն Հարությունյանը մեղադրեց եկեղեցուն ու անհարգալից արտահայտվեց Դաշնակցության նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում