Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երեկվանից մերձիշխանական քարոզչամեքենան քննադատում ու դատապարտում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու ընդդիմությանը երկրում ստեղծված աղետի ֆոնին հանրահավաք կազմակերպելու համար։ Պարզվում է՝ կիրակի Լա Դեֆանս Կոմպլեքսում տեղի է ունեցել սև ու սպիտակ դրես-կոդով փարթի, որին մասնակցել է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Երկրում տիրող աղետալի իրադարձությունները չեն խանգարել Աննա Հակոբյանին ու մերձիշխանական շրջանակներին քեֆ-ուրախություն անել։
Ամոթալի խրախճանքի մասնակիցները ջանացել էին թաքցնել այս ճոխ միջոցառման տեսնայութերը, սակայն այդ կադրերը տարածվել են։ Համերգային ծրագրին կատարումներ են ունեցել Արկադի Դումիկյանը և Սոնա Շահգելդյանը, ով իդեպ օրերս դատի էր տվել մի լրագրողի, ով փորձել էր ճշտել, թե ինչու դուրս չի գալիս Սրբազանի ակցիաներին։ Խրախճանքից անպակաս էր երբեմնի դերասան, այժմ վերլուծաբան, հավատարիմ նիկոլական Գնել Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում