Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ֆրակցիայի 12 անդամի համար սահմանը փակ է։․ քրգործեր են հարուցված, և այդ մարդիկերկրից դուրս գալու հնարավորություն, միևնույն է, չունեն։ Ըստ էության, մենք հայտարարել ենք այդ մասին, բայց իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է, փակ է այս իշխանության կողմից․ 2021 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հարցին։
«Երբ Սեյրան Օհանյանը չի կարողանում մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, թույլ չեն տալիս, քննիչը համաձայնություն չի տալիս, Արմեն Գևորգյանը չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ նիստին․․․ Այն, ինչ արել ենք, արել ենք՝ ստիպելու համար այս իշխանությանը՝ գնալ մի պարզ, տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար»,- ասաց դաշինքի առաջնորդը։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լիարժեք կարող են օգտագործել միջազգային ամբիոնները մեր ազգային շահերը պաշտպանելու համար։
«Իրենց մակարդակով, ի դեպ, մեր ֆրակցիայից ամեն մեկը երևի մյուս ֆրակցիայի 4-5 անդամների հնարավորություն ունի՝ և՛ ինտելեկտուալ, և՛ փորձառության, ամեն ինչով շատ ավելի բարձր մակարդակ ունեն, կարող են շատ ավելի արդյունավետ լինել նաև դրսի աշխատանքներում»,- ասաց նա։