կարևոր
4096 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-26 15:27
Հասարակություն

Զոհ ունենք մեքենայի մեջ, որը Դեղձավանի բնակիչ է. Ալավերդու համայնքապետ

Զոհ ունենք մեքենայի մեջ, որը Դեղձավանի բնակիչ է. Ալավերդու համայնքապետ

Զոհ ունենք մեքենայի մեջ, որը Դեղձավանի բնակիչ է։ Այս մասին NEWS.am-ին ասել է Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

«Այս պահին մեքենայի մեջ է, երևում է, որ զոհ ունենք։ Տղամարդ է։ Դեղձավանի բնակիչ է»,- ասաց նա։

Նա նշեց, որ Ալավերդիում գրեթե ավարտված են տարհման աշխատանքները. «Մի քանի մարդ է մնացել, որ դեռևս տարհանված չեն, բայց խնդիր չկա, նրանք էլ ենք տարհանելու»։

Հարցին, թե համայնքապետարան այժմ ի՞նչ քայլեր է ձեռնարկում, Ղումաշյանն ասաց. «Այս պահին փորձում ենք մինիմալացնել մարդկային զոհերը։ Այս պահին այլևս անելու բան չկա, ոչ մեկ չի կարող ոչինչ անել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:  Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):