Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, և դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։ 3 տարվա ընթացքում հայկական կողմը պետք է կառուցի շրջանցող ճանապարհ՝ իր տարածքում, որից հետո այդ 21 կիլոմետրն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ։
Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հատկապես Վաղարշակ Հարությունյանն է հակառակորդի բոլոր պահանջները կատարելու ջատագովը և ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում, ինչը զարմացրել է անգամ ռուսական կողմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն անգամ հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է՝ եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք՝ որոշողը դուք եք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: