Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.1. հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը, կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը), կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը, կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը և անթափանց թաղանթով չծածկելը, կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: