Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին կմասնակցի մոտ 14 հազար մարդ, այդ թվում` մինչբուհական ուսումնական հաստատությունների սաներ: Հրավիրված են նաև 19 այլ երկրների շքերթային հաշվարկներ: Այսօր ՌԴ ԶՈւ ղեկավարության հետ սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. տեղեկացնում է yerkir.am-ը:
«Հունիսի 24-ին զինվորական շքերթեր կանցկացվեն 9 հերոս-քաղաքներում և 19 քաղաքում, որտեղ տեղակայված են ԶՈւ ռազմական շրջանների, նավատորմերի և զորամիավորումների շտաբներ: Ծրագրվում է ներգրավել 64 հազար մարդու, 1850 միավոր տեխնիկա և 511 թռչող սարք»,- ասել է նախարարը:
Նա նաև հայտնել է, որ Կարմիր հրապարակում կցուցադրվի ռազմական տեխնիկայի 20 նորույթ, այդ թվում`Սու-57 և ՄիԳ-31Կ ինքնաթիռներ:
Շոյգուն ընդգծել է, որ նախատեսված են հատուկ հակահամաճարակային միջոցառումներ կորոնավիրուսային վարակից ինչպես տեղաշարժի, այնպես էլ տեղակայման վայրերում պաշտպանվելու համար: Ընդ որում` ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ Հաղթանակի շքերթին կմասնակցեն Covid-19-ի նկատմամբ իմունիտետ ունեցող և առանց ախտանշանների զինվորականներ: