կարևոր
4618 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-07 14:55
Հասարակություն

Սա անվտանգ ապրելու իրավունքի պայքար է․ Արման Թաթոյան

«Այն գործընթացը, որը կոչում են սահմանազատում, անօրինական է»,- այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած երթի շարժման ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
 

«Այս պրոցեսը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, մեր անվտանգության համակարգը խաթարող պրոցես է։ Այդ հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։ Այս գործընթացը կոպտորեն հակադրվում է մեր շահերին, ստեղծվում է կարծրատիպ, թե իրականացվում է օրինական սահմանազատում»,-ասաց Թաթոյանը՝ պնդելով՝ պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ չկա որևէ համաձայնագիր։

Արման Թաթոյանը նկատեց՝ խիստ վտանգավոր գործընթաց է սկսվել եկեղեցու նկատմամբ, իշխանությունները թիրախավորում են եկեղեցին և սրբազանին։