Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք դուք այս ամբողջ ընթացքում և այս քննության շրջանակներում միայն 2017 թ-ի առերևույթ ընտրակաշառքի նյութեր եք գտել, չե՞ք գտել 2018 թ-ի, մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածի որևէ նյութ, պատգամավորների ստորագրած որևէ փաստաթուղթ՝ ըստ Yerkir.am-ի հարցրեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ԱԺ-ում՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելուց հետո։
Մանե Թադիլյանին հետաքրքրող մյուս հարցն այն էր, թե արդյոք միայն «Ծառուկյան» դաշինքի մասով են ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբևէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ, ՀՀԿ-ի ընտրակաշառքի մասին տեղեկատվություն, շտաբներում ընտրակաշառքի ցուցակի տեղ չե՞ն իմանում։
Գլխավոր դատախազն ասաց, որ իրենք չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքին վերաբերող փաստաթղթեր․ քրեական գործերը, վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ և այդ ընթացքում, երբ ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին է կամ որ ժամանակահատվածին է վերաբերում։
Արթուր Դավթյանն ասաց, որ եթե այդ կամ որևէ այլ գործով այդ կամ որևէ այլ շինությունում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների ժամանակվա փաստաթղթեր, այն կունենա նույն ճակատագիրը:
Մանե Թանդիլյանի համար հանելուկ էր նաև այն , թե ինչպե՞ս է ստացվում, որ առևույթ քրեական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների պատերին, ֆեյսբուքյան էջերին, կարծես թե թափված են մի տեղ, հավաքել են, ու սա առաջին դեպքը չէ։
Գլխավոր դատախազը պատասխանեց. «Նախաքննության գաղտնիքի հրապարկման օրենսդրական կարգավորումը հետևյալն է՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակի, բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթ իրականցնող մարմնի իրավունքն է, լիազորությունն է: իսկ եթե այս խողովակից դուրս արտահոսք կլինի, դա անթույլատրելի է և նման դեպքերով մեր հստակ պահանջն է՝ պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ»:
Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Այսինքն, Դուք ինձ պատասխանում եք, որ դիտավորությամբ, համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ ոչ նախաքննական գաղտնիք պարունակող, արտահոսք եք կազմակերպել և տրամադրել տվյալները իշխող քաղաքական ուժի՞ն և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը և ահա Ձեզ համար անասելի հեշտ խողովակով դա հանրայնացրե՞լ եք: Ես դա եմ լսում Ձեր պատասխանից, այն, ինչ Դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, պատմում եք և այն պետք է դեռ ապացուցման ենթակա փաստաթուղթ լինի»:
Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ իր խոսքերից պատգամավորի հետևությունները համարժեք չէին, և ինքը չի ասում՝ հատուկ արտահոսք են արել, ասում է՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ չափի ինֆորմացիա պետք է հանրությանը տրամադրի:
Մանե Թադնիլյանը Արթուր Դավթյանին խնդրեց հիշեցնել, թե 2017 թվականի մայիսի 17-ին ով էր գլխավոր դատախազը, երբ ինքը ուղիղ եթերով արձանագրում էր Արարատյան թաղամասում ՀՀԿ շտաբից ընտրական կաշառք բաժանելու դեպք․ «Մի անգամ Ձեր մտքով անցե՞լ է հարց տալ, թե՞ չկա նման առաջադրանք»:
Գլխավոր դատախազը հաստատեց, որ 2017 թվականին ինքն է եղել գլխավոր դատախազը և աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել․ «Ես Ձեր վկայակոչած դեպքը չեմ կարող հիշել, բայց բացառված է, որ դրանով վարույթ հարուցված չլինի: Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ դատախազն ապացույցներ գնահատաող է, ինչպես տեղի է ունեցել այսօր, ապացույցները ձեռք է բերել վարույթն իրականացնող մարմինը, և այդ ապացույցների գնահատաման արդյունքում դատախազը եկել է այս հետևությանը»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․