Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է.
Քաղաքական տեխնոլոգիաներում կա երկու կարևոր գործիքակազմ՝ միֆոդիզայն և ռեալդիզայն: Առաջինն ուղղված է միֆերի ձևավորմանը՝ քաղտեխնոլոգիաների օբյեկտի (անձ, կուսակցություն, պետություն և այլն) կարևորության բարձրացման նպատակով:
Երկրորդը շատ ավելի ցավոտ է օբյեկտի համար, քանզի ուղղված է դրան իրականության տիրույթ բերելուն:
Մենք բոլորս տարբեր մակարդակներում զբաղված ենք միֆոդիզայնով՝ շարունակելով մերժել իրականությունն ու մտածել, թե Ռեստավրացիան, այնուամենայնիվ, հնարավոր է:
Մեզ ռեալդիզայն է պետք:
Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ՝ գիտակցելով, որ մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը՝ տարածաշրջանային Heartland-y:
Բոլոր հաղորդակցությունները, միջազգային ենթակառուցվածքային նախագծերը, մեգառեգիոնալ անվտանգային էկոհամակարգերը կարող են հանգիստ շրջանցել Հայաստանը: Այսօր էլ փաստացի շրջանցում են: Ու, վստահեցնում եմ, շրջանցելու են:
Ուստի, գանք իրականություն:
Սկզբի համար առաջարկում եմ խոշորացույցի տակ սկսել ուսումնասիրել թշնամու փորձը, որի մասին անթույլատրելի մակերեսային պատկերացում ունենք: