կարևոր
4687 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 09:23
Հասարակություն

Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»

Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ հաստատվեցին թե՛ պաշտոնական Մոսկվայի կողմից, թե՛ Բաքվի։ Մինչդեռ խաղաղապահ զորակազմի հետ կապ ունեցող արցախյան շրջանակներից տեղեկացանք, որ խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից: Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի հայաթափումից հետո երկուստեք եկել են համաձայնության, որ այլեւս չկա խաղաղապահների անհրաժեշտությունը, մանավանդ որ նրանց գործունեության համար մեծ գումարներ են ծախսվում, ուստի Լեռնային Ղարաբաղում այսուհետ կմնա 500 խաղաղապահ:

Թե ինչու բոլորը չեն հեռանում, մեր աղբյուրի կարծիքով՝ այդպիսով թե՛ ՌԴ-ն իր ազդեցությունը կպահպանի այդ տարածքում, թե՛ Ադրբեջանը հնարավորություն կստանա միջազգային հանրության առջեւ մանեւրելու, որ ինքը, այսպես կոչված, «հայ փախստականների» վերադարձի հարցը փակված չի համարում: Ինչպես նաեւ հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի պայմանագրին, համաձայն որի՝ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվում է 2025 թվականին։