Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ալիեւի երեկվա ստերին, մանիպուլյացիաներին, աքլորացած լտկիությանը պատասխանելու, իրականությունը ներկայացնելու, Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու փոխարեն մենք ականատեսը եղանք երերուն խոսքի։
Ալիեւից հետո նա պարզապես պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը, իսկ եթե սա նորն է, ապա պատկերացնում եմ, թե ինչ անողնաշարություն էր նախորդ տարբերակը։
Արցախյան պատերազմի հանգամանքների միջազգային հետաքննության պահանջ (ինչի մասին խոսում եմ անցյալ տարվա հոկտեմբերից), Արցախի դեօկուպացիա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական մշակութային եւ հոգեւոր կոթողների ոչնչացում, պետական մակարդակի քաղաքականության վերածված ադրբեջանական ֆաշիզմ, Թուրքիայի ուղղակի ներգրավում վերջին պատերազմին, Մերձավոր Արեւելքից գրոհայիններ…
Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն, ոչ մի փաստարկ։
Դրա փոխարեն՝ «թավշյա հեղափոխություն» եւ «ժողովրդավար ընտրություններ» եւ «խաղաղության դարաշրջան»։
Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղություն պոռալով՝ հանձնում է Հայաստանը։
Եւ այսքանից հետո ձեզ թվում է, որ աշխարհում մեզ հարգու՞մ են կամ պիտի հարգե՞ն։
Երեկ կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու։ Ճիշտ էի»,- գրել է նա։