կարևոր
4762 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 23:09
Հասարակություն

Պայմանագիրս ավարտվեց․ գնում եմ մրցույթին պատրաստվելու. Խումարյան

Պայմանագիրս ավարտվեց․ գնում եմ մրցույթին պատրաստվելու. Խումարյան

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․

«Պայմանագիրս ավարտվեց: Գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու: 

Միջանկյալ, հակիրճ ամփոփում.

Ընդունել եմ փաստացի 1 ռադիոալիք: Սեղանին եմ դնում 3*-ը (չհաշված առցանցները) 

Ընկերությունն ընդունել եմ առանց վիդեոարտադրության: Հանձնում եմ ի պահ լիարժեք հոսքագիծ և վիդեոպրոդուկտների մրցունակ փաթեթ:

Ի պահ եմ տալիս նաև լրատվական խմբագրությունը՝ վերակառուցված, վերանորոգված և վերազինված՝ արտադրության կրկնապատկված ծավալներով:  

Առhասարակ արտադրողականության, թերևս, ամենաբարձր ցուցանիշները հայկական մեդիայում՝ շուրջ 130 անուն հաղորդաշար՝ օրական 170 ժամ հեռարձակմամբ 

Ընկերության թվային հարթակների օպերացիոն լեզուները՝ քառապակված 

Թրաֆիկը ՝ հնգապատկված

Սոցցանցային ծածկույթը՝ տասնհինգապատկված

Երաժշտական կոլեկտիվների համերգային գործունեությունը՝ տասնապատկված

Արխիվի հայկական երաժշտության բաժնի թվայնացումն՝ ավարտված

Նոր երաժշտության արտադրության ծավալները՝ թերևս հարյուրապատկված

Ընկերությունն ընդունել եմ շուրջ 166 մլն դրամ պարտքով (շրջանառության՝15%-ը): Ի պահ եմ թողնում 0 պարտքով և 150 մլն դրամ ավանդադրված ռեզերվներով:
-------------
* Ծանոթագրություն

• ՀՌ ընդհանուր ուղղվածություն ծրագիր «Առաջին ծրագիր» 

• ՀՌ երիտասարդական ծրագիր «Իմ ռադիո»  

• ՀՌ մանկապատանեկան ծրագիր «Ռադիո Արևիկ»  

Այս ցուցակում կարող էր ռադիո «Վեմն» էլ լինել, որը վարչաիրավական առումով Հանրայինի մաս է, բայց մեր անունից այն այլ հաստատություն է արտադրում, և Հանրայինը «Վեմի» վրա ոչ ջանք է ծախսում, ոչ էլ փող: Այստեղ կա «Իմ ռադիոն», որն առաջ փաստացի այդքան էլ մերը չէր, և Հանրայինի կազմում այն լիարժեքորեն վերագործարկելիս փոխել ենք ամեն ինչ բացի անվանումից: Ցանկում կարող էր լինել նաև Արցախի հանրային ռադիոն, որի ծավալումը ռադիոժամից շուրջօրյա լիարժեք կայանի մեր Ընկերության ինկուբացիոն ծրագիրն էր, բայց այն ողբերգականորեն անցյալում է»։