Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն միակողմանի զիջումները, որի մասին այսօր խոսում են ՀՀ իշխանությունները, եթե գնան այդ ճանապարհով, ինչ կորուստներ ենք ունենալու։ Մեր ամբողջ պաշտպանական համակարգը փլվելու է, մեր ռազմավարական ճանապարհները գտնվելու են թշնամու հսկողության տակ, Հայաստան մտնող հիմնական գազատարը գտնվելու է թշնամու հսկողության գոտում և այդ քայլով ադրբեջանական զինված ուժերը մոտեցնելու ենք հայկական բնակավայրեր»,-այս մասին Նոյեմբերյանում, բնակիչների հետ հանդիպմանը, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․
«Ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց․ ասում է՝ հույս կա, որ կլինի խաղաղություն, տալուց հետո հնարավո՞ր է խաղաղություն, ասում է՝ երաշխիք չեմ տա։ Խնդրւմ եմ ուշադրություն դարձրեք, այս նույն խոսույթն ինքն օգտագործել է վերջին 3 տարվա ընթացքում։ Պատերազմից հետո Գորիս-Կապան ճանապարհը հանձնեց, Շուռնուխը հանձնեց, դրանից առաջ, 2021 թվականի դեկտեբերին, բանավոր պայմանավորվածությամբ ու հրահանգով զորքերը 25 կմ հետ կանչեց, արդյունքում՝ թուրքն էսօր գտնվում է Իշխանասարում։
Ասաց՝ Գեղարքունիքի այդ ձնոտ սարերի համար չպետք է պայաքարենք, նույնը՝ Սև լճի պարագայում, արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերին, եղավ պատերազմ և ունեցանք 200-ից ավելի զոհ ու թշնամին նստեց մեր ռազմավարական դիրքերում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Արցախի հարցում․ 2022 թվականի ապրիլին հայտարարեց՝ ժողովուրդ ջան, պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք ․․․ Այսինքն այն թեզը, որ շարունակ ասում են՝ տանք լինի խաղաղություն, դրանով պատերազմը մտցնում են մեր տուն։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պատերազմի ու պարտության սիմվոլ են։ Եթե պատերազմ լինի, այդ պատերազմը բերում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ այդ գյուղերը հայկական չեն, դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները շաբաթ օրն այցելել են Տավուշ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։