Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի պետական ինստիտուտները ՀՀ անվտանգությանը սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանը լծվել է այդ ինստիտուտների ոչնչացմանը։ Շաբաթ օրը հաղորդեցին, որ մի խումբ ՔՊ-ականներ այցելել են Արագածոտնի մարզ եւ հանդիպել մարզում ապաստանած արցախցիներին` քննարկել նրանց խնդիրները եւ խոստացել լուծում տալ։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ մի քանի տասնյակ մարդու մեջ մեկ ձեռքի վրա հաշված արցախցիներ կային հանդիպմանը, սակայն խնդիրը դա էլ չէ․ նման հանդիպումներով իշխանությունն ուզում է վերջնականապես տապանաքար դնել Արցախի պետական ինստիտուտների վրա՝ ցույց տալով, որ իրենք ուղիղ շփումներով են արցախցիների խնդիրները լուծում, այլ ոչ թե արցախյան որեւէ գերատեսչության կամ պաշտոնյայի միջոցով: Այսինքն՝ Արցախի պետական կառույցների ո՛չ անհրաժեշտությունը կա, ո՛չ իմաստը։ Մի բան, որ առաջարկում էր Սամվել Բաբայանը` Արցախի հանձնումից հետո. նա Փաշինյանին համոզում էր ՀԿ-ի կարգավիճակով մի կառույց ձեւավորել, իրեն նշանակել ղեկավար, որ զբաղվեր արցախցիների խնդիրներով՝ փաստացի դառնալով արցախցիների ղեկավարը։
Ի դեպ, Արցախի մի խումբ ՀԿ-ների ակտիվությունն էլ է դրան միտված, խոսքն Արտակ Բեգլարյանի եւ այլոց ՀԿ-ների ու ակցիաների մասին է, որով փորձում էին արցախցիների թեման վերցնել իրենց ձեռքը: Սակայն առաջին հանրահավաքը տպավորիչ չէր, ուստի անցան պլան Բ-ին՝ ուղիղ շփումներին արցախցիների հետ: