|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկման համար մեղադրվող «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը կալանավորվել է 2-ամսյա ժամկետով: Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց։ 316-րդ հոդվածով (որով տուժող կարող են լինել միայն, միմիայն ոստիկանները)։
Իրավաբանական ֆուտուրիզմի այս բացառիկ գլուխգործոցը արժանի տեղ գրավեց մեր հավաքածուում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սահմանադրական դատարանի դիմաց հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։