|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դեկտեմբերի 6-ի տվյալներով՝ եվրոպամետ ցույցերի ութ օրվա ընթացքում վարչական «իրավախախտումների համար» բերման է ենթարկվել 338 մարդ, որից 5-ը՝ դեկտեմբերի 6-ի գիշերը։ Այս մասին Radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ):
Իրավապահները բերման ենթարկվածներին մեղադրում են Վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտման մեջ, որը ենթադրում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվել և մանր խուլիգանություն։
Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում են բերման ենթարկվածների դատավարությունները։ Դատավորները բերման ենթարկվածներից մի մասի նկատմամբ կիրառում են վարչական տուգանքներ, իսկ մյուսների համար՝ վարչական ազատազրկում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։