կարևոր
856 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-10 19:34
Հասարակություն

Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում աղոթել են հայ գերիների տունդարձի համար

Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում աղոթել են հայ գերիների տունդարձի համար

 

Բաքվում կայանալիք COP29-ին առաջ նոյեմբերի 9-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ հայ ռազմագերիներին ազատելու պահանջով։ Եկեղեցական արարողությանը մասնակցում էին հգեւոր առաջորդներ, դիվանագետների, ակտիվիստների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Էկումենիկ աղոթքի պատարագիչն էր Միացեալ Թագավորութեան եւ Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Սրբազանն իր խոսքում հիշեցրեց Ադրբեջանի բանտերում դեռևս պահվող հայ բանտարկյալների մասին։ Ինչպես արդեն հայտնի է աշխարհասփյուռ Հայ եկեղեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների համար միասնական աղոթք է հնչեցրել՝ մեր եղբայրներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

Հովակիմ Սրբազանը պատարագի ժամանակ հիշեցրեց, որ մեր հայրենակիցները բանտարկված են միայն այն պատճառով, որ հայ են: «Աղոթքով մենք կանգնում ենք նրանց և նրանց ընտանիքների կողքին՝ պահանջելով գերիների անհապաղ ազատում մինչև COP29-ի մեկնարկը»,-շեշտեց Սրբազանը։

Սրբազան արարողության ժամանակ պատգամներ ուղղեցին Կարդինալ Վինսենտ Նիկոլսի եւ Քնթրբերիի արքեպիսկոպոս Ջասթն Ուելբիի անունիցշ, ինչպես նաեւ պատանդների ընտանիքների եւ հոգեւոր առաջնորդների կողմից։ Զորակցելով մեր ժողովրդին՝ հոգեւոր հայրերը կոչ էին անում Ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակել հայ պատանդներին։

Արարողության ավարտին մասնակիցները նամակներ ուղարկեցին հայ ռազմագերիներին՝ ծրարում դնելով համաշխարհային ջրհեղեղի ավարտը խորհրդանաշող ձիթենու ճյուղեր։ Եկեղեցում ռազմագերինեի անվանումներով դատարկ նստատեղերն ու նրանց համար վառվող մոմերը մեծ ազդեցություն թողեցին ներկաների վրա։