|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ իրենց չեն վճարել Արցախյան վերջին պատերազմում կռվելու համար խոստացված գումարները. իր թվիթերյան էջում գրում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
Ռազմական գործողությունների ընթացքում էլ նմանատիպ բողոքներ լսվել են ահաբեկիչների կողմից: Վարձկանները պնդում էին, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց խոստացել են ամսական 2000 ԱՄՆ դոլար, և, ինչպես ասել է Սիրիայից գերեվարված վարձկաններից մեկը, նաև 100 ԱՄՆ դոլար հավելավճար յուրաքանչյուր հայի կտրված գլխի համար: Սակայն խոստացված գումարների փոխարեն նրանց վճարվել են մինչև 200-300 դոլար:
Հավելենք, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս հերքում են վարձկանների մասնակցությունը պատերազմին՝ չնայած անվիճելի ապացույցների առկայությանը: