|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է ուրբաթ օրը ԵԱՀԿ անդամ երկրների հետ ձեռք բերված որոշումը Ադրբեջանում ԵԱՀԿ առաքելության մանդատի վերաբերյալ. տեղեկացնում է contact.az-ը:
«Բաքվում ԵԱՀԿ նախագծերի կոորդինատորի մանդատի հաստատումը կարեւոր քայլ է ԵԱՀԿ-ի եւ Ադրբեջանի միջեւ փոխշահավետ համագործակցության շարունակման համար` ուղղված ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների իրականացմանը»,- հուլիսի 26-ի երեկոյան տարածված հաղորդագրության մեջ մեջբերվում են Կոժարայի խոսքերը:
Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի`այդ որոշումը դրական պատասխան է Ադրբեջանի կառավարության` այդ հարցում հետագա առաջընթաց ունենալու ցանկությանը:
Առաքելության նոր մանդատը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից:
Դեռեւս պարզ չէ, թե կոնկրետ ինչ գործունեություն է հետագայում իրականացնելու Բաքվում ԵԱՀԿ առաքելությունը: Այս տարվա գարնանը պաշտոնական Բաքուն առաջարկել էր փոխել ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը եւ դրա գործունեությունը դարձնել նախագծերի կոորդինատորի մակարդակի` զրկելով դիտարկումներ իրականացնելու գործառույթից: