կարևոր
4822 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 20:09
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը Սփյուռքի վերակազմակերպման հարցով քաղաքական քննարկումներ կունենա

Արամ Ա կաթողիկոսը Սփյուռքի վերակազմակերպման հարցով քաղաքական քննարկումներ կունենա

Անթիլիասի Մայրավանքում Ազգային կենտրոնական վարչության նիստեր են անցկացվել։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, յառաջիկայ օրերու ընթացքին, Անթիլիասի Մայրավանքին մէջ յաջորդաբար պիտի գումարուին Ազգային Կեդրոնական Վարչութեան լիակատար նիստեր։

Առաջին հերթին, Կրօնական Ժողովը իր նիստը պիտի գումարէ, ուր պիտի քննուին առաւելաբար կրօնական բնոյթ ունեցող ծրագիրներ ու աշխատանքներ։ Երկրորդ օրը Քաղաքական Ժողովը պիտի հանդիպի՝ քննելու համար Կաթողիկոսարանի կառոյցներուն գործունէութիւնը։ Վեհափառ Հայրապետը նաեւ առանձին հանդիպումներ պիտի ունենայ թեմերու ներկայացուցիչներուն հետ։ Իսկ վերջին օրը, պիտի գումարուի Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու խառն նիստ, մասնակցութեամբ թեմակալ առաջնորդներու եւ թեմերու ազգային վարչութեանց ներկայացուցիչներուն։ Յիշեալ հաւաքին օրակարգի հիմնական նիւթը պիտի ըլլայ Սփիւռքի վերակազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։