|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարզագույք արտադրող գերմանական Adidas հանրահայտ ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հայտնել, որ միակողմանի դադարեցնում է ակումբի հետ համագործակցությունը: Այդ մասին հայտնում է ռուսական Championat.com կայքը, որը տրամադրության տակ է հայտնվել նամակի կրկնօրինակը:
Ինպես նշում է աղբյուրը, ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հետաքնություն էր սկսել ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովի նկատմամբ, ով հայատյաց գրառումներ էր կատարել իր իստագրամում: Ֆուտբոլի եվրոպական միությունը վերջինիս արդեն անժամկետ որակազրկել է բոլոր տեսակի ֆուտբոլային գործունեությունից: