Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այս օրը ոչ միայն հիշարժան, այլև շրջադարձային է ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կանցնեք այն, ինչպես դա անցել են ձեր նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեում հուլիսի 27-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը:
Երդման արարողությանը մասնակցեցին և ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեության շարքերը համալրեցին 2 նորագիրներ։ Արարողության մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց և նորագիրներին բարի գալուստ մաղթեց նաև ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի անդամ Կարեն Ղազարյանը։
Նորագիրներն իրենց երդումը տվեցին 1994 թ մայիսի 8-ին զոհված և Հայրենյաց գյուղում ամփոփված ազատամարտիկ Էդիկ Ղազարյանի շիրիմին: