|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
« Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության մեջ փոխնախարար Անի Իսպիրյանին վերաբերող հատվածում առաջին դրվագով բացակայում է «կաշառք» բառը և չկա «բյուջեի փողերի ծախս․այսինքն, այդ դրվագով, չկա բյուջեի ծախս և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք։ Ուստի, ինձ համար լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում։ Այդ տենդերային գործընթացը եղել է իրավաբանների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Մենք ավելի քան վստահ ենք՝ քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևիցե խախտում չի լինի։ Պետք է սպասենք, որպեսզի ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,- կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ձերբակալման մասին հարցին ի պատասխան։
Մանրամասն՝ տեսանյութում։