Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Հայաստանի կառավարությունը փաստացի շորթում է իրականացնում Արցախի քաղաքացիների նկատմամբ․
Օրերս ինձ հետ կապ հաստատեց Արցախի Աղավնո գյուղից տեղահանված մեր մի հայրենակից ու տեղեկացրեց, որ բանկում գրավադրված իր ոսկին չի կարողանում հանել կամ վճարել վարկի համար, քանի որ ՀՀ կառավարությանն է զիջվել իր գրավադրված գույքը, բանկը հրաժարվում է այն վերադարձնել տիրոջը։
Տևական դիմումներից հետո պարզ է դառնում, որ 2023թ․ դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը բանկերին վճարել է Արցախի քաղաքացիների վարկային պարտավորությունները, ինչի համար փաստացի կառավարությանն են զիջվել նաև Արցախի քաղաքացիների գրավադրած ոսկե իրերը։
Վարչապետի աշխատակազմը հրաժարվում է պատասխանել Արցախցիների հարցադրումներին, թե ինչ իրավունքով են առանց իրենց համաձայնության վերցրել այդ ոսկիները, իսկ ֆինանսների նախարարությունը անտեղյակ է։
Արցախցիների մեծ մասը ցանկանում է վճարել իրենց վերցրած վարկի դիմաց և հետ վերցնել գրավադրած ոսկին, սակայն բանկերը հրաժարվում են վճարում ընդունել և վերադարձնել մարդկանց սեփականությունը՝ պատճառաբանելով, թե դրանք զիջվել են ՀՀ կառավարությանը։
Իրավանաբական համայնքին, փաստաբաններին առաջարկում եմ լրջորեն զբաղվել այս խնդրով, քանի որ այլ կերպ, քան պետության կողմից շորթում, դժվար է անվանել այս երևույթը»։