կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 14:56
Հասարակություն

Այսօր մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը

Այսօր մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը

Այսօր՝ հուլիսի 19-ին մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-ի ժամը 18-ից մինչեւ հուլիսի 26-ի ժամը 18․00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն։ Դիմորդը կարող է այդ մասնագիտություններն ընտրել տարբեր բուհերում: Ընտրված մասնագիտությունների դեպքում առավելությունը տրվելու է միավորին:

Հուլիսի 26-ից հետո կազմակերպվելու է մրցույթը, իսկ հուլիսի 30-ին կհրապարակվեն թափուր տեղի համար մրցույթի արդյունքները։

Առաջին փուլի քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդը պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն:

Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդ, հավաքելով բավարար միավորներ, չի կատարել մասնագիտության ընտրություն: