|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք` մասնակցելո՞ւ է արդյոք իրենց կուսակցությունը եւ մասնավորապես` Արթուր Վանեցյանը ընդդիմության հայտարարած սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին` ի պաշտպանություն Արցախի:
««Հայրենիք» կուսակցության ստեղծման օրվանից մեր կուսակցության անդամները, պարոն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, միշտ մասնակցել են ու ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի անվտանգությանը, հայ ժողովրդին ու հատկապես արցախահայությանն առնչվող բոլոր գործընթացներում: Բնական է, որ ես և մեր կուսակցական գործընկերները` պարոն Վանեցյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 2-ին լինելու ենք հրապարակում և բոլոր մտահոգ հայրենակիցների հետ մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին ու արցախահայությանը»,- «Հրապարակի»-ի հարցմանն ի պատասխան ասել է նա:
Աղբյուր` hraparak.am