Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Պարզվել է՝ օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին պատշգամբի դռան ապակիները, մտել տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողացել էին ոգելից խմիչք ու հեռացել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գաղտնի հափշտակությունը կատարել են Գավառի Իսահակյան, Նալբանդյան, Ազատության փողոցների երեք անչափահաս բնակիչներ: Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 21-ին կասկածվողները ներկայացել են ոստիկանության Գավառի բաժին և ոչ միայն խոստովանել են կատարածը, այլև ներկայացրել են գողոնի մի մասը:
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ մայիսի սկզբին նրանք ննջասենյակի պատուհանից մտել էին Պռոշյան փողոցի տներից մեկը, գողացել արհեստագործական գործիքներ, ջրի պոմպ, կենցաղային իրեր ու խմիչք: Օրեր անց դարձյալ պատուհանից մտել էին Նալբանդյան փողոցի մի տուն, էլեկտրական շարժիչ և կենցաղային իրեր հափշտակել:
Տուժողներից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: