Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Ոչ էլ ուզում եմ իմանալ։ Եթե նա այդքան սարսափելի բան էր արել, որ պետք է տարվա վերջին աշխատանքային օրվա վերջում նրան այդպիսի ամանորյա նվեր անեին՝ ապա դրա մասին ոչ թե ես, այլ ամբողջ հանրությունը պետք է իմանա։ Ինձ ճիշտ հասկացեք, նախկին նախարարն աչքիս լույսը չէր, ինքս նրան բազմաթիվ անգամ քննադատել եմ։ Կառավարությունը կատարելապես ձախողել է բոլոր ոլորտները, բացարձակապես բոլոր։ Ուստի, բոլոր պատասխանատուները պետք է տուն գնան։ Ավելին՝ 2020 թվականի նոյեմբերից հետո քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մեկին համարում եմ Փաշինյանի ազգակործան քաղաքականության հանցակից ու այդ քաղաքականության համար Փաշինյանի հետ հավասարապես պատասխանատու։ Ոչ էլ Նոր Տարին է այլևս տոն, նույնիսկ եթե մի տոնածառի փոխարեն հրապարակի մեջտեղում մի ամբողջ փշատերև անտառ տնկեն։ Բայց, տարվա վերջին օրվա վերջին ժամերին մարդուն գործից հանել․․․․
Այս գրառմանս թիրախային լսարանը Փաշինյանի աջակիցներն ու հետևորդներն են։ Մի պահ մտածեք, թե ի՞նչ կատարվեց երեկ երեկոյան։ Նվաստացում։ Այլ բառ չեմ գտնում։ Այն որ նախկին նախարարի գլխին սև մութ ամպեր էին կուտակվում ու որ նա շուտով տուն է գնալու, պարզ դարձավ, երբ հաշվեքննիչ պալատը զեկույցն էքստեռն ռեժիմով քննարկվեց Ազգային ժողովում, որին մասնակցեցին բազմաթիվ ՔՊ-ականներ, որոնք գոնե վերջին 2,5 տարիներին այդ ոլորտի նկատմամբ որևէ հետաքրքրություն չէին ցուցաբերում։ Բայց այսպիսի՜ նվաստացում։
Նայեք, ու ձեզ պատկերացրեք անշառ նախարարի կամ վերջերս մի աղմկոտ ու լուսավոր հրավառությունից հետո, պահի ազդեցության տակ, պաշտոնազրկված ՊՊԾ պետի տեղը։ Նայեք ու հասկացեք, թե ձեզ ինչ է սպասում։ Նայեք ու հասկացեք, թե ո՞վ է տնօրինում երկրի ու քաղաքացիների ճակատագիրը։ Նայեք ու հասկացեք, թե ում եք ծառայում։ Նայեք ու հետևություններ արեք․․․․»։