|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա մայիսից Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել էր Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, քանի որ կառավարության իր աշխատասենյակում վերանորոգումներ էին ընթանում: Թեեւ ավելի վաղ մեզ կառավարությունից հայտնել էին, որ վերանորոգման աշխատանքները պետք է դեռ սեպտեմբերին ավարտած լինեին, բայց վերանորոգման աշխատանքները, փաստորեն, երկար են տեւել՝ հասնելով մինչեւ դեկտեմբեր:
Սա իր հերթին անհարմարություն էր պատճառել նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը թեեւ օրնիբուն աշխատելու իր ձգտումով աչքի չի ընկնում, բայց դժգոհել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է իր նստավայր, ու ինքը ստիպված է եղել ժամանակավոր լքել աշխատավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր, ու իր գործառույթներն այնտեղից է իրականացնում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: