Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանը կհարվածի Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։
«Գոյություն ունի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն, որի անդամներ են աշխարհի տարբեր քաղաքակիրթ երկրներ։ Կազմակերպության անդամներ են նաեւ Ադրբեջանը եւ Հայաստանը, որոնք նույնպես իրենց վրա են վերցրել պարտավորություն՝ երբեք չվնասել քաղաքացիական ավիացիայի օդանավերը։ Իսկ եթե Ադրբեջանն իրեն համարում է քաղաքակիրթ երկիր, նա այդպիսի հայտարարություններ չպիտի անի»,- yerkir.am-ի խնդրանքով հայտարարությունը մեկնաբանել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։
Քաղաքացիական ավիացիան, ըստ Դմիտրի Ադբաշյանի, ընդհանրապես քաղաքականությունից դուրս ոլորտ է։ «Մենք ապահովում ենք մարդկանց ամենակարեւոր իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշարժը, իսկ Ադրբեջանը դեմ է մեր ցանկություններին։ Հետաքրքիր է՝ Ադրբեջանն ինչպե՞ս է թռչում չճանաչված Հյուսիսային Կիպրոս»,- նշել է Դ. Ադբաշյանը։