Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լեւոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն այցելել եցին Գեղամասար, Կութ եւ Սոթք համայնքներ, հանդիպեցին համայնքի բնակիչներին , լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:
Իհարկե, ուրախ եմ այստեղ գալու համար, սակայն վերջին տարիներին շատ մեծ ցավ եմ ապրում, հատկապես՝ ճանապարհին տեսնելով դեպի Ստեփանակերտ տանող ցուցանակը, թե՝ որտեղ էինք ու ի՞նչ վիճակում հայտնվեցինք… Ցավոք, 5 տարի է եւ ավել, որ գրեթե շատ բաների մասին խոսվել է, զգուշացվել է, որ այն քայլերը, որոնք արվում են, ուր են տանելու եւ մեծ ցավով, հիմա արձանագրում ենք, որ դրանց մի մասն իրականություն է դարձել եւ նույնիսկ ավելի վատ, քան կարող էինք մտածել. հիմա իշխանությունը փորձում է համոզել, որ այդքան կորուստներ եղավ, բայց լավ է լինելու, նույնն անում էին պատերազմից հետո, նույնն ասում են հիմ ա ՝ ամեն ինչ կապելով «խաղաղության պայմանագիր» կոչված երեւույթի հետ, համոզված եմ, որ այս իշխանության մնալու դեպքում շատ ավելի վատ է լինելու: Այս մասին Սոթքում, դահլիճային հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն
Այստեղ գալիս, Գեղամասարի բնակիչների հետ ունեցած զրույցի ժամանակ մեկն ասաց՝ «նենց են ծռել ամեն ինչ, որ ուղղելուց կարող է ջարդվի», ես համոզված եմ, որ կարելի է նախ չթողնել , որ ավելի շատ ծռվի, երկրորդ քայլով էլ՝ ամեն ինչն ուղղել առանց ջարդելու՝ ճիշտ մարդկանց, ճիշտ թիմի, նախկին սխալները ճիշտ գնահատելու եւ հետագայում թույլ չտալու միջոցով. դա իսկապես հնարավոր է:
«էս իշխանության հիմնական զենքը, իմ խորին համոզմամբ, սուտն է. իրենք խնդիր չունեն ստի հետ, ստում են եւ չեն ամաչում ստելուց՝ մարդկանց մոլորեցնելով , ականջահաճո , բայց ոչ իրատեսական բաներ հրամցնելով: Մեր խնդիրն է ձեր՝ հասկացող ու վճռական մարդկանց օգնությամբ փորձել այդ սուտը կոտրել , եթե կարողանանք այս ստի շղթան կոտրել շատ բան մեր մոտ կստացվի»,-ասաց Լեւոն Քոչարանը:
Մանրամասն՝ տեսանյութում։